Պարանը

Աղբյուրը՝ այստեղ։ Թարգմանված է անգլերենից։

Շատ մութ գիշեր էր սարերում, և սար բարձրացող մարդը չէր կարողանում ոչ մի բան տեսնել։ Լուսինը և աստղերը ծածկված էին ամպերով։

Երբ մի քանի մետր էր մնացել, որ նա հասնի սարի գագաթին, մարդու ոտքը սահեց։ Սկսեց շատ արագ ընկնել՝ տեսնելով միայն սև կետեր։

Նա շարունակ ու շարունակ ընկնում էր և այդ վախեցած պահերին իր կյանքը տեսավ աչքերի դիմաց։ Մարդը մտածում էր, որ շատ շուտ մահանալու է, երբ իր գոտկատեղին կապված պարանը շատ ուժեղ նրան քաշեց։ Պարանը նրան օդում պահում էր։ Մարդը բղավեց․

– Օգնի՜ր ինձ, Աստվա՛ծ։

Հանկարծ երկնքից մի բարձր ձայն հարցրեց․

– Ի՞նչ ես ուզում, որ անեմ։

– Փրկի՛ր ինձ, Աստվա՛ծ։

– Դու հավատու՞մ ես, որ կարող եմ քեզ փրկել։

– Իհարկե, հավատում եմ։

– Ապա գոտկատեղիդ կապված պարանը կտրիր։

Լռության պահ էր։ Մարդը որոշեց պարանը իր ամբողջ ուժով բռնել։

Մյուս օրը փրկարարները նրան գտան ցրտից մահացած, օդում կախած։ Նա ընդհամենը մի մետր էր գետնից բարձր։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s