Թիթեռները և կրակը

Երեք թիթեռ, մոտենալով տաք մոմին, սկսեցին քննարկել կրակի բնույթի մասին: Մեկը, թռչելով կրակի մոտ, վերադարձավ և ասաց.

-Կրակը լույս է տալիս:

Մյուսը կրակին ավելի մոտ թռավ և վնասեց իր թևը: Վերադառնալով հետ՝ նա ասաց.

-Այն վառվում է!

Երրորդը կրակին շատ մոտ թռավ, անհետացավ կրակի մեջ և չվերադարձավ: Նա իմացավ այն, ինչ ուզում էր իմանալ, բայց արդեն չէր կարող պատմել այդ մասին մնացածին:

Ստանալով գիտելիքներ զրկվում է նրա մասին խոսելու հնարավորությունից, դրա համար իմացողները լռում են, իսկ խոսացողները չգիտեն:

Թարգմանությունը՝  Սոնա Շահբազյանի

Աղբյուրը՝ https://pritchi.ru/id_251