Երկու գիրք

Գրապահարանում երկու գիրք կար. մեկը գեղեցիկ կազմով, իսկ մյուսը էժանագին կազմով:

Տան տերը կարդաց գեղեցիկ և թանկ կազմով գիրքը և ասաց.

_Ոչ խելքին, ոչ սրտին.

Կարդաց նաև էժանագին կազմով գիրքը և արտասվեց, անկեղծ եկավ այն մտքին, որ սրանից ավելի օգտակար նյութ հոգու համար, դեռ չէր կարդացել:

Բայց երկուսն էլ թողեց գրապահարանում: Մեկը հոգու համար, իսկ երկրորդը թողեց հյուրերի համար, որպեսզի տեսնեն, որ տանը գեղեցիկ գրքեր  էլ կան:

Թարգմանությունը՝ Բաբայան Էլլադայի

Աղբյուրը՝ այստեղ

Ծարավ ագռավը

Թարգմանված է անգլերենից: Աղբյուրը՝ այստեղ:

Մի շոգ օր, մի ծարավ ագռավ էր թռչում դաշտերի վրայով՝ ջուր փնտրելու: Նա երկար ժամանակ ջուր չէր գտնում և արդեն սկսել էր թույլ զգալ իրեն:

Հանկարծ նա գետնին մի կուժ տեսավ: Իջավ մոտը, և նայեց մեջը: Մեջը ջուր կար, բայց կուժը նեղ էր ագռավի համար: Նա փորձեց կուժը թեքել, բայց շատ ծանր էր:

Երկար ժամանակ մտածեց: Իր շուրջը նայելով տեսավ մի քանի քար: Ագռավը սկսեց քարերը լցնել կուժի մեջ: Գնալով ջրի մակարդակը բարձրանում էր: Շուտով ջուրը այնքան բարձրացավ, որ ագռավը կարողացավ խմել:

Եթե երկար մտածես, խնդրիդ պատասխանը անպայման կգտնես:

Գրքերն անմահ են

   Գրքերն անմահ են: Նրանք մարդկային գործունեության ամենաթարմ պտուղներն են:
Մոտ 6000 տարի առաջ տարբեր ժողովուրդներ արդեն ունեին իրենց գիրը: Հին տեքստերը փորագրում էին, գրում կամ  նկարազարդում էին պատերի կամ էլ մագաղաթի, պապիրուսի, կաշվի և այլ բաների վրա:

 

Continue reading “Գրքերն անմահ են”

Ագահ տղան

Թոմը և Սամը զույգեր էին: Նրանք այնքան էին իրարնման, որ նույնիսկ  մայրը չէր տարբերում իրարից:

Սակայն նրանք շատ տարբեր էին հոգեպես: Սամըընկեր չուներ, իսկ Թոմը՝ շատ ընկերներ ուներ:Սամը քաղցր ուտելիք էր սիրում, իսկ Թոմը՝ կծու:Սամը բարի էր, Թոմը՝ ագահ:

Երբ զույգերը մեծացան, նրանց հայրը ցանկացավ իրփողը հավասարաչափ բաժանել եղբայրներին:Սակայն Թոմը և Սամը ասում էին, որ նա ով ավելիխելացի է,  պետք է ստանա ավելի շատ փող:

Հայրը որոշեց մրցույթ կազմակերպել: Նա ասաց, որզույգերը պետք է միաժամանակ սկսեն քայլելինչքան որ կարող են և մայրամուտին հետվերադառնան տուն: Նաև ասաց, որ չի կարելի ժամըիմանալ:

Սամը և Թոմը սկսեցին քայլել: Արևոտ օր էր: Սամըդանդաղ, հանգիստ էր քայլում, իսկ Թոմըմիանգամից սկսեց վազել: Նա շատ էր ուզում ավելիշատ փող ստանալ:

Սամը գիտեր, որ ինչքան ժամանակ տևեր տանիցհեռանալը, այդքան էլ պետք կլիներ վերադառնալուհամար: Այդ պատճառով նա որոշեց կեսօրին հետդառնալ: Թոմը երկու անգամ ավելի շատ քայլեց,քան Սամը, բայց, որ սկսեց հետ դառնալ, արևըարդեն մայր էր մտել:

Նա պարտվել էր իր ագահության պատճառով:

Թարգմանությունը՝ Մարկ Միկաիլ

Աղբյուրը

Մրջյունն ու աղավնին

antanddoveՄի շոգ օր  մրջյունը ջուր էր փնտրում: Որոշ ժամանակ քայլելուց հետո նա գտավ մի վտակ: Որպեսզի գնար վտակի մոտ, նա պետք է բարձրանար խոտի վրա: Բայց նա սահեց և ընկավ ջրի մեջ:

Մրջյունը կխեղդվեր, եթե մի աղավնի նրան ծառից չտեսներ: Աղավնին տեսնելով, որ մրջյունը վտանգի մեջ է՝ արագ ծառից մի տերև պոկեց և մտցրեց ջուրը՝ մրջյունի կողքը: Մրջյունը թռավ տերևի վրա, և աղավնին այն մոտեցրեց ցամաքին: Մրջյունը ապահով էր:

Հենց այդ պահին մի որսորդ պատրաստվում էր աղավնու վրա ցանց գցել՝ հույս ունենալով, որ կբռնի նրան:

Գուշակելով, թե ինչ է անելու որսորդը՝ մրջյունը նրա ոտքը կծեց: Որսորդը զարմանքից ցանցը ցած գցեց և աղավնին փախավ:

Եթե դու մի լավ բան անես, քեզ լավ բան կպատահի, բարությունը վերադառնում է:

 

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Թարգմանությունը՝ Մարկ Միկաիլի