Անհաջողակ գողը

Մի հարուստ քաղաքում ապրում է մի մարդ, ով իր փողը վաստակում է միայն գողություն անելով։ Նա վարպետորեն կատարում է իր գործը։

Մի օր նա տեսնում է մի մարդ, ով ոսկերչական խանութից դուրս է գալիս մի մեծ, ծանր, վրան զմրուխտով ոսկուց մատանիով։ Գողը նրան հետևավում է մինչև գնացքի կայարան։ Այնտեղ մարդը գնում է տոմս մոտակա քաղաքը գնալու համար։ Գողն էլ է գնում տոմս և ամեն ինչ անում է, որ նույն խցի մեջ լինեն։ Ճանապարհը տևելու էր հինգ ժամ։

Երբ գնացքը շարժվում է, մարդը գնում է պետքարան։ Գողը սկսում է նրա ճամպրուկն ու շորերը քչփորել, բայց այնպես, որ մարդը չհասկանա։ Բայց ինչքան նայում է, մատանին չի գտնում։

Մարդը հետ է գալիս պետքարանից, բայց ոչ մի բան չի նկատում։ Որոշ ժամանակ հետո քնում է։ Գողը որոշում է նորից փնտրել։ Բայց ինչպես առաջ՝ չի հաջողվում։ Գողը շփոթված քնում է։

Երբ հասնում են քաղաք, դուրս են գալիս կայարան և իրար կողք քայլում են։ Գողը ասում է․

– Ես արհեստավարժ գող եմ։ Քեզ հետևում էի, որովհետև քեզ տեսա ոսկերչական խանութից մի մեծ մատանիով դուրս գալուց։ Ամեն տեղ նայել եմ, բայց չգտա այդ մատանին։ Ու՞ր է։

Մարդը բարի ժպտաց ու ասաց․

– Ես գիտեի, որ դու գող ես, որովհետև քեզ ոսկերչական խանութում նկատել էի։ Մատանին դրել եմ գրպանիդ մեջ։

Աղբյուրը՝ այստեղ։ Թարգմանված է ռուսերենից։
Թարգմանող՝ Մարկ Միկաիլ։