Վատ սովորություններ

Մի մարդ մտահոգված էր իր որդու վատ սովորություններով։ Նա օգնություն խնդրեց մի իմաստուն, ծեր մարդուց։ Ծեր մարդը տղային տարավ անտառ՝ քայլելու։

Քայլելու ժամանակ ծեր մարդը տղային մի փոքր ծաղիկ ցույց տվեց և խնդրեց նրան, որ այն հանի հողից։ Տղան հեշտությամբ այն հանեց, և նրանք շարուննակեցին քայլել։ Հետո ծեր մարդը տղային խնդրեց, որ տղան մի փոքր բույս հանի հողից։ Տղան մի քիչ ջանք գործադրելով այն հանեց։ Ծեր մարդը հետո խնդրեց, որ տղան մի թուփ հանի հողից, ինչը նա արեց։ Հետո խնդրեց, որ մի փոքր ծառ հանի, ինչը տղան շատ մեծ ջանքեր գործադրելով հանեց։ Վերջում ծեր մարդը խնդրեց, որ մի մեծ ծառ հանի տղան։ Բայց տղան ինչքան փորձեց, չկարողացավ հանել մեծ ծառը։

Ծեր մարդը նայեց տղային, ժպտաց և ասաց․

– Այսպես է իրավիճակը վատ սովորությունների

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանող՝ Մարկ Միկաիլ