Աշուն

Աշնանը տները լքում են միայն մեծացած երեխաները և թռչունները, ուրիշները վերադառնում են: Հանում են կոշիկները, իջեցնում են իրենց ուսերից ուսապարկը: Խոհանոցում շտապում են թեյնիկը դնել գազոջախին, և հենց այդ պահին կարծես ֆիզիկապես զգացվում է, թե ինչպես է տունը լցվում պատմություններով, որոնք հավաքվում էին հենց աշնան համար:
Աշունը մեր մասին իմանալու ժամանակն է՝ ինչքան թեյ է հարկավոր տաքանալու համար: Ինչքան գրկախառնություն է պետք, որպեսզի չվախենամ:

Որոշ բաներ պետք է վերհիշել ամեն աշուն: Օրինակ, որ դու ողջ ես և որ հնարավորություն ունես վառ գործերի, բառերի, հնարավորություն՝ հանելու սիրտը սառը կոկոնից:

Կարևորը՝ մի՚ կանգնիր: Բռնիր նրա ձեռքը, ում սիրում ես, խաղող քաղիր, բարձիդ տակ խխունջ պահիր, ուրիշներին հյուրասիրի խնձորներով և կառամելով, մի՚ հաշվիր օրերը մինչ գարուն, ավելի լավ է քեզ հաջողակ հաշվիր և քո տունը տաքությամբ լցրու:

Աշխարհը աչքերը փակում է լույսից, որբ դու խաղում և ծիծաղում ես:
Իսկ մնացած պլանները դու կարող ես տեղափոխել:

Թարգմանությունը՝ Ագապե Եիսաղոլի
Աղբյուրը՝ pritchi.ru

Leave a comment