Խնձորներով լի արկղը

Մի մարդ գնեց իր համար նոր տուն՝ մեծ, գեղեցիկ և տան կողքին մրգատու մի այգի: Իսկ կողքին՝ հին տնակում, ապրում էր մի նախանձ հարևան, ով միշտ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը. մեկ աղբ էր թափում դարպասների տակ, մեկ ինչ-որ մի վատ բան էր անում:

Մի անգամ մարդը արթնացավ լավ տրամադրությամբ, մոտեցավ պատշգամբին, իսկ այնտեղ՝ դույլ կար լանջով: Մարդը վերցրեց դույլը, թափեց թափոնը, դույլը մաքրեց, փայլեցրեց, հավաքեց իր ամենամեծ, հասած և համեղ խնձորները և գնաց հարևանի մոտ: Հարևանը լսեց դռան թխկոցը, չարաբաստիկ մտածեց. «Վերջաես ես ձեռք բերեցի նրան»: Բացեց դուռը վեճի հույսով, իսկ այդ մարդը նրան մեկնեց խնձորներով լի դույլը և ասաց.

-Ով  ինչով հարուստ է, դրանով էլ կիսվում է:

Թարգմանությունը՝ Սոնա Շահբազյանի

Աղբյուր՝ pritchi.ru

Չի կարելի բոլորին փրկել

Մի անգամ ալիքը բերեց շատ ծովային աստղեր: Սկսվեց արտահոսք, և նրանց մեծ մասը սկսեցին չորանալ արևի տակ:

Ափին քայլող տղան սկսեց այդ աստղերին գցել ջուրը, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց կյանքի ուղին:

Նրան մոտեցավ մի մարդ և հարցրեց.

-Ինչ՞ու ես դու դա անում: Դու չես կարող փրկել այս բոլոր արարածներին, նրանցից մեծ մասը շուտով սատկելու են, քո փորձերը ոչինչ չեն փոխի:

-Իհարկե, ես չեմ կարող փրկել բոլորին…

Տղան վերցրեց հաջորդ ծովային աստղը, մտածեց մի պահ, գցեց այն ծովը և ասաց.

-Բայց իմ փորձերը շատ բան փոխեցին… այդ աստղերի համար:

Թարգմանությունը՝ Սոնա Շահբազյանի

Աղբյուրը՝ pritchi.ru