Քայլել հետքերով

Տարեց  ուսուցիչը կանգնեցրեց աշակերտին, որը որոշել էր կտրել անկյունը և վազել կտրված խոտերի վրայով:

-Բացատրիր ինձ,-նա դիմեց ուսանողին,-ի՞նչ է նշանակում վազքուղի:

-ի՞նչ նկատի ունեք:Այդ բառը շատ իմաստներ ունի,-ամաչեց երիտասարդը:

-Ես նկատի ունեմ այն ճանապարհը, որով դու անցնում ես: Այն կառուցել են լավ մարդիկ և լավ ու իմաստուն մարդիկ են անցել այդ տեղով,-ուսուցիչը մատով ցույց տվեց խոտերի կողքի վազքուղին:

Աշակերտը հասկացավ իր սխալը և շտապեց իջնել կանաչապատ տարածք:

-Այո, ուսուցիչ,կներե՛ք,- ասաց նա – այդպես խոտերի համար ավելի լավ կլինի:

-Այդպես ավելի լավ կլինի քեզ համար – նշեց ուսուցիչը:

Թարգմանությունը՝ Սոնա Շահբազյանի

Աղբյուրը՝ pritchi.ru

Ուժեղ կամ թույլ

Թարգմանված է անգլերենից։ Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Արմեն Մալյանցի

Անտառում կար մի հպարտ Տեքի ծառ։ Նա շատ բարձր ու ուժեղ էր։ Ու կար մի փոքր խոտ ծառի կողքին։ Տեքի ծառն ասում է.

– Ես շատ սիրուն ու ուժեղ եմ, ոչ մեկ չի կարող ինձ հաղթել։ Նրա խոսքերը լսելով՝ խոտը ասում է.

– Իմ լավ ընկեր, իչքան էլ ասես, որ դու ուժեղ ես, մեկ է՝ կարող ես ընկնել։ Տեքը անտեսեց խոտի խոսքերը, շարունակեց իրեն գովել։

Մի ուժեղ քամի փչեց, բայց Տեքը իրեն ամուր էր պահում նույնիսկ այն ժամանակ, երբ անձրև էր գալիս, Տեքը պինդ կանգնեց, երբ տարածեց տերևները։

Այդ ժամանակ խոտն էլ էր ծալվում, սովորականի նման, բայց Տեքը չեր ուզում ծալվել։ Քամին ավելի ուժեղացավ, բայց Տեքը նորից չէր ուզում ծալվել, ուժասպառ էր դարձել։

Նա ամեն ինչ արեց, որպեսզի ամուր կանգնի, բայց, ի վերջո, նա ընկավ: Դա հպարտ ծառի վերջն էր։

Երբ եղանակը հանդարտվեց, խոտը նայեց շրջապատին ու տեսավ, որ Տեքը ընկել էր։

Եզրակացություն – Հպարտությունը ընկնելուց առաջ է։

Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով

Մարկով

Յուրաքանչյուր այրված գիրք լուսավորում է աշխարհը:

Էմերսով

Սկզբից կարդացեք ամենալավ գրքերը, այլապես կարող է պատահել , որ դուք չկարդաք այն ընդանրապես:

Թորո

Եթե ընթերցանությունը վսեմացնում է ձեր  ոգին,եթե այն ներշնչել է ձեզ ազնիվ ու խիզախ  զգացմունքներ,նշանակում է գիրքը լավն է ու ստեղծված է վարպետի ձեռքով:

Լաբրյուեր

Գիրքը մարդակային  հոգու ամենամաքուր  էությունն է:

Կարլեյլ

Ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ  ֆիզիկական վարժությունը` մարմնի:

Ադիսոն

Գիրքը կենսունակ է միայն այն դեպքում, եթե նրա ոգին ուղղված է  ապագային:

Բալզակ

Գիրքը երբեք գլուխգործոց չի լինում,նա դառնում է այդպիսին:

Գոնկուրներ

Գրադարանը այն է,երբ կան չափազանց շատ հատորներ ու չափազանց քիչ գրքեր:

Դեկուրսել

Գիրքը հավերժության գիրկն անցած  մտածողներին նվիրված հուշարձան է:

Դևենանտ

Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ արդեն կարդացած գիրքը` նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը:                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Վոլտեր

Գրքերի շրջապատը նման է մարդկանց շրջապատին, կարելի է ընկենել և լավ, և վատ շրջապատ:                                                                                          Հելվեցիուս

Ասացվածքների գրքերը ոչ միայն չեն ճնշում ուղեղի ինքնուրույն աշխատանքը, այլև ընդհակառակը` խթանում են այն:                                                   Լև Տոլստոյ

Գիրքը լավն է, եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն, ինչ պետք է, և անյպես, ինչպես պետք է:                                                                                Արիստոտել

Անվիճելի է, որ ցանկացած լավ գրքի նշան է այն, որ մարդու տարիքի մեծացմանը զուգահեռ այն ավելի է դուր գալիս:                                                                  Գեորգ Լիխտենբերգ

Ոչնչի մասին չի մտածում միայն նա, ով ոչինչ չի կարդում:         Դենի Դիդրո

Գրքերը մտքերի նավեր են` ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող:                                  Ֆրենսիս Բեկոն

Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը:

Ժան Պոլ Սարտր

Մեծագույն գանձը` լավ գրադարանն է:                                       Վիսարիոն Բելինսկի

Թարգմանությունը՝ Սոնա |ahbazjani

Ոսկե մետաղադրամները և ագահ մարդը

Թարգմանված է անգլերենից։ Աղբյուրը՝ այստեղ։

Սամը ագահ ու եսասեր մարդ էր։ Նա միշտ ուզեցել է ունենալ շատ փող և չի վարանել մյուսներին փողի համար խաբել։ Նա նաև շատ ժլատ էր։ Սամը իր ծառաներին շատ քիչ էր վճարում։

Սակայն նա մի օր մի դաս ստացավ, որը իր ամբողջ կյանքը փոխեց։

Մի փոքր տոպրակ, որը Սամին էր պատկանում, կորել էր։ Տոպրակի մեջ կար հիսուն ոսկի մետաղադրամ։ Սամը ամեն տեղ փնտրեց այդ տոպրակը, սակայն չգտավ։ Իր ընկերներն ու հարևաններն էլ փնտրեցին, էլի ապարդյուն։

Մի քանի օր հետո իր ծառաներից մեկի տաս տարեկան դուստրը մի տոպրակ գտավ։ Այն տվեց իր հայրիկին։ Հայրը ճանաչեց Սամի տապրակը և միանգամից տարավ նրա մոտ։

Երբ որ նա վերադարձրեց տոպրակը, հարցրեց, թե արդյո՞ք մեջը դեռ մետաղադրամները կան։ Սամը տեսավ, որ դեռ կան, բայց որոշեց խաբել նրան։ Նա գոռաց իր ծառայի վրա․

– Տոպրակի մեջ կար յոթանասունհինգ հատ մետաղադրամ, բայց հիմա կա հիսունը։ Ու՞ր են մյուսները։ Դու գողացել ես։

Ծառան զարմացավ և սկսեց համոզել, որ ինքը անմեղ է։ Լինելով ագահ ու եսասեր, Սամը չընդունեց պատմությունը և տարավ դատարան։

Դատավորը երկու կողմերին լսեց։ Նա հարցրեց ծառային և իր դստերը, թե քանի՞ հատ մետաղադրամ կար տոպրակի մեջ։ Նրանք նրան համոզեցին, որ կար հիսուն հատ։

Սամը ասաց․

– Այո, կար յոթանասունհինգ հատ մետաղադրամ, բայց հիմա՝ հիսուն։ Պարզ է, որ նրանք քսանհինգը գողացել են։

Դատավորը հացրեց․

– Վստա՞հ ես, որ յոթանասունհինգ հատ կար։

Սամը գլխի շարժումով հաստատեց։

Եվ դատավորը իր որոշումը ասաց․

– Քանի որ Սամի տոպրակում կար յոթանասունհինգ հատ մետաղադրոմ, իսկ այդ աղջկա գտածում՝ հիսուն հատ, հետևաբար այս տոպրակը Սամինը չէ։ Այն ուրիշինն է։ Եթե մեկը տոպրակ գտնի, որի մեջ լինի յոթանասունհինգ մետաղադրամ, ես կհայտարարեմ, որ այն Սամինն է։ Իսկ քանի որ ոչ մի բողոքող չկա հիսուն մետաղադրամով լցված տոպրակի համար, այն կնվիրեմ այս աղջկան և իր հայրիկին նրանց ազնվության համար։

Ամեն ինչ քո ձեռքերում է

Երկար տարիներ առաջ հինավուրց քաղաքում ապրում էր մի ուսանող, որը ուներ մեծ ուսանողական շրջապատ: Ամենահամոզիչը նրանցից մի անգամ մտածեց. «Արդյոք կա՞ մի հարց, որ մեր Վարպետը չկարողանա պատասխանել»: Նա գնաց դեպի ծաղկող մարգագետին, բռնեց ամենագեղեցիկ թիթեռը եւ պահեց այն իր ափի մեջ:Թիթեռնիկը իր թաթիկներով բռնվել էր տղայի ձեռքերից,և ուսանողի ձեռքերը խուտուտ էին գալիս։Նա ժպտալով մոտեցավ վարպետին և հարցրեց․

-Ասա ինձ, թէ ի՞նչ թիթեռ է իմ ձեռքերում՝ կենդանի՞ թե՞ մեռած:
Նա թեքահարթակի վրա դրեց իր փակ ափերը եւ պատրաստ էր ցանկացած պահի սեղմել իր ձեռքերը, որպեսզի նա ճիշտ լիներ:
Վարպետը պատասխանեց.
-Ամեն ինչ ձեր ձեռքերում է:

Թարգմանությունը՝ Սոնա Շահբազյանի

Նկարը՝ mediamag էջից

Պարանը

Աղբյուրը՝ այստեղ։ Թարգմանված է անգլերենից։

Շատ մութ գիշեր էր սարերում, և սար բարձրացող մարդը չէր կարողանում ոչ մի բան տեսնել։ Լուսինը և աստղերը ծածկված էին ամպերով։

Երբ մի քանի մետր էր մնացել, որ նա հասնի սարի գագաթին, մարդու ոտքը սահեց։ Սկսեց շատ արագ ընկնել՝ տեսնելով միայն սև կետեր։

Նա շարունակ ու շարունակ ընկնում էր և այդ վախեցած պահերին իր կյանքը տեսավ աչքերի դիմաց։ Մարդը մտածում էր, որ շատ շուտ մահանալու է, երբ իր գոտկատեղին կապված պարանը շատ ուժեղ նրան քաշեց։ Պարանը նրան օդում պահում էր։ Մարդը բղավեց․

– Օգնի՜ր ինձ, Աստվա՛ծ։

Հանկարծ երկնքից մի բարձր ձայն հարցրեց․

– Ի՞նչ ես ուզում, որ անեմ։

– Փրկի՛ր ինձ, Աստվա՛ծ։

– Դու հավատու՞մ ես, որ կարող եմ քեզ փրկել։

– Իհարկե, հավատում եմ։

– Ապա գոտկատեղիդ կապված պարանը կտրիր։

Լռության պահ էր։ Մարդը որոշեց պարանը իր ամբողջ ուժով բռնել։

Մյուս օրը փրկարարները նրան գտան ցրտից մահացած, օդում կախած։ Նա ընդհամենը մի մետր էր գետնից բարձր։