Բառեր Երեխաների համար

Բարկանալը սովորական բան է: Ես կօգնեմ քեզ հանգստանալ:

Տխրելը  սովորական է: Ես կնստեմ քո կողքին:

Հիասթափություն զգալը  սովորական է: Ես էլ եմ դա զգացել:

Դա սովորական է:

Ինձ դուր է գալիս՝ ինչպիսին ես դու:

Դու կարևոր ես ինձ համար:

Ես լսում եմ:

Ես այստեղ եմ:

Դու պարտավոր չես ինձ երջանիկ դարձնել:

Դու ավելին ես քան քո էմոցիաները, որովհետև դրանք անցողիկ են:

Ես կարող եմ կառավարել զգացմունքներս, ինչքան էլ դրանք լինեն ուժեղ:

Ես ուզում եմ նայել, ինչպես ես դու խաղում:

Իհարկե ես կմիանամ քեզ:

Արի ես պառկեմ կողքիդ:

Դու ստիպում ես ինձ ծիծաղել:

Ես հավատում եմ քեզ:

Ես վստահում եմ քեզ:

Դու կարող ես հաղթահարել դա:

Ոչ դու ես իդելելական, ոչ էլ ես, բայց մեր սերը իդելեական է:

Շնորհակալություն:

Ես հպարտանում եմ քեզնով:

ես ուրախ եմ, որ դու այստեղ ես:

Սխալ թույլ տալը  սվորական բան է:

Մի՛ շտապիր:

Դու ուժեղ ես:

Ես հպարտանում եմ, որ քո մայրիկն եմ:

Դու քաջ ես:

Ես կներեմ քեզ:

Ես մտածում եմ քո մասին:

Ես կարոտում եմ քեզ:

Բնական է, որ դու չփոշմանեցիր:

Բնական է  խնդրել օգնություն:

Ես լսում եմ քեզ:

Ես տեսնում եմ քեզ:

Ներիր ինձ:

Դու դարձնում ես իմ կյանքն ավելի լավը:

Դու շնորհալի երեխա ես:

Դու արժանավոր ես:

Դու մեծ նշանակություն ունես ինձ համար:

Ես սիրում եմ քեզ:

Միայն քիչ երեխաներնեն դա լսում են իրենց մանկության ընթացքում: Որպես կանոն՝ ամեն ինչ կատարվում է հակառակը: Եվ հետեւանքները մարդկանց տանջում են իրենց ողջ կյանքում: Հազարավոր անհանգիստ, կասկածելի, կասկածանքով մարդկանց հետ աշխատելու մեր փորձով կարելի է միանշանակ ասել `ամեն ինչ գալիս է մանկությունից:

Աղբյուրը՝ այստեղ

Թարգմանությունը՝ Էլեն Մկրտչյանի

Մայրիկ… Ես սիրում եմ քեզ

Գիշերվա երկուսին լսում եմ փոքրիկ ոտքերի ձայն. աղջնակս եկել էր իմ սենյակ: Ես պառկած էի և հազիվ էի շնչում: Հնարավոր է նա վերադառնա իր սենյակ և ինձ չանհանգստացնի:

— Մայրի՛կ, մայրի՛կ, — կանչեց նա քնկոտ ձայնով:
— Այո… Ին՞չ է պատահել,- հոգնած պատասխանեցի ես:
Նա լռեց, իսկ նրա աչքերը փայլում էին մթնշաղի մեջ:
— Մայրիկ… Ես սիրում եմ քեզ:
— Ես էլ քեզ…
— Իսկ ես ավելի շատ:
Նա պառկեց իմ կողքին և միանգամից քնեց: Բայց նրա խոսքերը դեռ կախված էին գիշերային սառը օդում: Եթե ես կարողանայի դիպչել դրանց և վերցնել, ապա ես կվերցնեի դրանք և ամուր կգրկեի… Օդում դեռ դողում էր այն լուռ ձայնը, որը լուռ ասում էր աշխարհի ամենա լավ բառերը՝ «ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…»:

Ժպիտը դիպչում էր իր շրթունքներին, և ես դանդաղ արտաշնչում եմ, անհանգստանալով, որ հիշողությունը կանհետանա: Մի օր այս փոքրիկ աղջնակը մեծ պատանի աղջիկ կդառնա… Մի օր ես կկարողանամ ցնցուղ ընդունել միայնակ… Մի օր ես հանգիստ կկարողանամ մի բաժակ սուրճ խմել և կարդալ սիրելի գիրքը… Մի օր ես դուրս կգնամ առանց անհանգստանալու, որ ինձ տանը սպասող մարդ կա:

Մի օր ես ինքս ինձ կվերադարձնեմ… Բայց այսօր ես ինձ տալիս եմ ՆՐԱՆ: Ես մեկ — մեկ հոգնում եմ, և ուժ չեմ ունենում, բայց ես գիտեմ, որ ինձ ԱՅԴՊԵՍ սիրում են և ես ԱՅԴՊԵՍ պետք եմ…

Թարգմանությունը՝ Ագապե Եիսաղոլիի
Աղբյուրը՝ այստեղ

Առյուծն ու մուկը

Մի օր ջունգլիի թագավոր առյուծը քնած էր: Իր շուրջը մի մուկ էր վազվզում՝ ինչ-ոչ բան փնտրելով: Շուտով սա արթնացրեց առյուծին:

Նա իր հսկա թաթով բռնեց մկանը և մեծ բերանը բացեց, որ նրան կուլ տա: Մուկն ասաց.

– Ների՛ր ինձ, թագավոր, և ես երբեք չեմ մոռանա քո բարությունը: Ով գտի, կարող է մի էլ օր ես Ձեզ օգնեմ:

Առյուծը շատ զարմացավ այն մտքից, որ մուկը կարող է իրեն փրկել:  Այդ պատճառով նա իր թաթը բարձրացրեց և մկանը բաց թողեց:

Որոշ ժամանակ հետո մի քանի որսորդ բռնեցին առյուծին և կապեցին ծառին: Նրանք գնացի վագոն գտնելու, որ առյուծին տանեն գազանանոց:

Այդ ժամանակ կողքով մուկն էր անցնում: Տեսնելով ջունգլիի թագավորին՝ նա վազեց մոտը և սկսեց պարանները ծամել: Շուտով դրանք կտրվեցին և առյուծը ազատվեց:

– Ես ճիշտ չէի՞, – ասաց մուկը՝ շատ ուրախացած, որ առյուծին օգնել է:

Մի փոքր բարությունդ քեզ կվերադառնա:

Թարգմանված է անգլերենից:
Թարգմանությունը՝ Մարկ Միկաիլի
Աղբյուրը՝ այստեղ:

Քեզ փոխիր, ոչ թե աշխարհը

Թարգմանված է անգլերենից: Աղբյուրը՝ այստեղ:

Երկար տարիներ առաջ մարդիկ երջանիկ էին ապրում: Մարդիկ շատ երջանիկ էին, որովհետև ունեին շատ փող և ոչ մի գանգատ:

Մի անգամ թագավորը որոշեց շրջել իր երկրով, տեսնել պատմական վայրերը և շփվել մարդկանց հետ: Մարդիկ շատ ուրախ էին հանդիպել թագավորի հետ: Նրանք հպարտ էին, որ իրենց թագավորը բարի էր:

Մի քանի շաբաթ հետո թագավորը վերադարձավ իր պալատ: Նա շատ ուրախ էր, որովհետև տեսել էր, որ մարդիկ շատ երջանիկ են: Սակայն նա ուներ մի խնդիր.

Թագավորի ոտքերը շատ էին ցավում: Նա բողոքեց իր նախարարներին, որ փողոցները շատ անհարթ են և քարոտ: Նա անհանգստանում էր, որ մյուս մարդկանց ոտքերն էլ կցավեն:

Թագավորը հրամայեց, որ բոլոր փողոցները ծածկեն կաշվով, որպեսզի դրանք լինեն փափուկ և հարմար:

Նախարարները շատ զարմացան: Նրանք ասացին, որ հազարավոր կովեր են պետք այդքան կաշի ստանալու համար: Նաև ասացին, որ շատ թանկ կլինի:

Վերջապես մի խելացի մարդ մոտեցավ թագավորին և ասաց.

– Փողոցները կաշվով ծածկելու փոխարեն ինչու՞ չեք կտրում կաշին ձեր ոտքի չափով և հագնում այն:

Թագավորը զարմացավ և ծափահարեց մարդուն: Նա հրամայեց բոլորի համար կոշիկներ կարել:

Աշխարհըփոխելուփոխարենձեզփոխեք:

Ընկնող տերևի սոսափյունը

…Հաճախ աշնանը ես ուշադիր հետեւում էի թափվող  տերեւներին, որպեսզի բռնացնեմ վայրկյանի անփոխարինելի այն պահը, երբ տերեւը բաժանվում է ճյուղից եւ սկսում ընկնել գետնին: Բայց դա ինձ երկար ժամանակ չէր հաջողվում: Ես կարդացել եմ հին գրքերում, թե ինչպես են թափվող տերևները խշխշում, բայց ես երբեք չեմ լսել այդ ձայնը: Եթե տերեւները խշխշում էին, ապա միայն գետնին՝ մարդկանց ոտքերի տակ: Օդի մեջ տերեւների խշխշոցը ինձ թվում էր այքան անհավանական, որքան գարնանը խոտը աճելու ձայնը:

Ես, իհարկե, սխալ էի: Պետք էր ժամանակ, որպեսզի հանգստանայի քաղաքային փողոցների աղմուկից եւ որսայի շատ պարզ աշնանային ճշգրիտ հնչյունները …

Ես նայեցի թխկենու ճյուղին եւ տեսա, թե ինչպես է կարմիր տերեւը զգուշորեն եւ դանդաղորեն բաժանվում ճյուղից. ցնցվեց, մի պահ կանգ առավ օդի մեջ  և մի ակնթարթում ընկավ ոտքերիս առաջ: Առաջին անգամ լսեցի թափվող տերեւների սոսափյունը ` բնական ձայն, ինչպես մանկական շշուկը…

Կոնստանտին Պաուստովսկի

Թարգմանությունը՝ Դավիթ Շահնազարյանի

Աղբյուրը՝ այստեղ

Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի