Նապաստակը և կրիան

Կար մի նապաստակ, որը միշտ գլուխ էր գովում, թե ինչքան արագ նա կարող է վազել։ Հոգնելով նրա մեծամտությունից՝ կրիան նրան հրավիրում է մրցելու։ Անտառի բոլորը կենդանիները հավաքվեցին, որպեսզի նայեն։

Նապաստակը սկսեց վազել: Մի քիչ հետո դադարեց, նայեց հետ և ասաց․

– Ինչպե՞ս ես կարծում, որ դու այս մրցումը կհաղթես, եթե այդքան դանդաղ ես քայլում։

Նապաստակը ձգվեց ճանապարհի կողքին և քնեց՝ մտածելով, որ հանգստանալու շատ ժամանակ կա, մինչև կրիան իրեն կհասնի։

Կրիան քայլեց ու քայլեց, երբեք չդադարելով, մինչև հասավ վերջնագծին։

Մրցումը դիտող կենդանիները կրիայի համար այնքան բարձր ծափահարեցին, որ նապաստակը արթնացավ։ Նապաստակը նորից ձգվեց և շարունակեց վազել, բայց հետո հասկացավ, որ կրիան արդեն հաղթել է։

Աղբյուրը՝ այստեղ
Թարգմանությունը՝ Մարկ Միկաիլի
Թարգմանված է անգլերենից

Leave a comment