Վատ սովորություններ

Մի մարդ մտահոգված էր իր որդու վատ սովորություններով։ Նա օգնություն խնդրեց մի իմաստուն, ծեր մարդուց։ Ծեր մարդը տղային տարավ անտառ՝ քայլելու։

Քայլելու ժամանակ ծեր մարդը տղային մի փոքր ծաղիկ ցույց տվեց և խնդրեց նրան, որ այն հանի հողից։ Տղան հեշտությամբ այն հանեց, և նրանք շարուննակեցին քայլել։ Հետո ծեր մարդը տղային խնդրեց, որ տղան մի փոքր բույս հանի հողից։ Տղան մի քիչ ջանք գործադրելով այն հանեց։ Ծեր մարդը հետո խնդրեց, որ տղան մի թուփ հանի հողից, ինչը նա արեց։ Հետո խնդրեց, որ մի փոքր ծառ հանի, ինչը տղան շատ մեծ ջանքեր գործադրելով հանեց։ Վերջում ծեր մարդը խնդրեց, որ մի մեծ ծառ հանի տղան։ Բայց տղան ինչքան փորձեց, չկարողացավ հանել մեծ ծառը։

Ծեր մարդը նայեց տղային, ժպտաց և ասաց․

– Այսպես է իրավիճակը վատ սովորությունների

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանող՝ Մարկ Միկաիլ

Նապաստակը և կրիան

Կար մի նապաստակ, որը միշտ գլուխ էր գովում, թե ինչքան արագ նա կարող է վազել։ Հոգնելով նրա մեծամտությունից՝ կրիան նրան հրավիրում է մրցելու։ Անտառի բոլորը կենդանիները հավաքվեցին, որպեսզի նայեն։

Նապաստակը սկսեց վազել: Մի քիչ հետո դադարեց, նայեց հետ և ասաց․

– Ինչպե՞ս ես կարծում, որ դու այս մրցումը կհաղթես, եթե այդքան դանդաղ ես քայլում։

Նապաստակը ձգվեց ճանապարհի կողքին և քնեց՝ մտածելով, որ հանգստանալու շատ ժամանակ կա, մինչև կրիան իրեն կհասնի։

Կրիան քայլեց ու քայլեց, երբեք չդադարելով, մինչև հասավ վերջնագծին։

Մրցումը դիտող կենդանիները կրիայի համար այնքան բարձր ծափահարեցին, որ նապաստակը արթնացավ։ Նապաստակը նորից ձգվեց և շարունակեց վազել, բայց հետո հասկացավ, որ կրիան արդեն հաղթել է։

Աղբյուրը՝ այստեղ
Թարգմանությունը՝ Մարկ Միկաիլի
Թարգմանված է անգլերենից

Պղնձե կոպեկի արժեքը

Մահաթմա Գանդին համարվում է Հնդկաստանի հայրը, և շատ կարևոր մարդ։ Այս պատմվածքը ցույց է տալիս շատ պատճառներից մեկը, որի համար նրա անունը Մահաթմա (բարի հոգի) է։

Մի անգամ Գանդին գնացել էր ճամփորդության, որպեսզի տարբեր քաղաքներից և գյուղերից փող հավաքի՝ աղքատներին օգնող կազմակերպության համար։ Նա գնաց շատ տեղեր և վերջապես հասավ Օրիսա։

Այդտեղ նա ելույթ ունեցավ՝ ժողովրդին բացատրելով իրավիճակը։ Ելույթի վերջում, մի շատ ծեր կին՝ թեքված մեջքով, մաշված շորերով, սպիտակ մաշկով և կնճիռներով վեր կացավ և խնդրեց կամավորներին, որ նրանք տանեն Գանդիի մոտ։ Սակայն կամավորները կնոջը կանգնեցրեցին։ Կինը չհուսահատվեց և նրանց հետ կռվելով հասավ Գանդիին։

Կինը հանեց մի պղնձե կոպեկ և դրեց Գանդիի ոտքերի մոտ։ Հետո նա հեռացավ բեմից։

Գանդին շատ զգուշորեն վերցրեց կոպեկը։ Կազմակերպության գանձապահը խնդրեց, որ իրեն տա կոպեկը, սակայն Գանդին հրաժարվեց։

– Ես պահում եմ հազարավոր ռուփիներ, – ասաց գանձապահը – բայց դու ինձ չես վստահում մի պղձե կոպե՞կ։

Գանդին ասաց․

– Այս կոպեկը շատ ավելի թանկ է, քան այդ հազարավորները։ Եթե մարդը ունենա հազարավոր ռուփիներ, ապա նրա համար հազարը կամ երկու հազարը նշանակություն չի ունենա։

Այդ կոպեկը կնոջ միակ ունեցքվածքն էր։ Նա չէր կարող առնել լավ շորեր կամ ուտելիք, սակայն նա տվեց ամեն ինչ, ինչ ուներ։ Դրա համար Գանդին համարեց այդ կոպեկը շատ թանկ։

Աղբյուրը՝ այստեղ։ Թարգմանված է անգլերենից։

Թարգմանությունը՝ Մարկ Միկաիլ

Ուժեղ կամ թույլ

Թարգմանված է անգլերենից։ Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Արմեն Մալյանցի

Անտառում կար մի հպարտ Տեքի ծառ։ Նա շատ բարձր ու ուժեղ էր։ Ու կար մի փոքր խոտ ծառի կողքին։ Տեքի ծառն ասում է.

– Ես շատ սիրուն ու ուժեղ եմ, ոչ մեկ չի կարող ինձ հաղթել։ Նրա խոսքերը լսելով՝ խոտը ասում է.

– Իմ լավ ընկեր, իչքան էլ ասես, որ դու ուժեղ ես, մեկ է՝ կարող ես ընկնել։ Տեքը անտեսեց խոտի խոսքերը, շարունակեց իրեն գովել։

Մի ուժեղ քամի փչեց, բայց Տեքը իրեն ամուր էր պահում նույնիսկ այն ժամանակ, երբ անձրև էր գալիս, Տեքը պինդ կանգնեց, երբ տարածեց տերևները։

Այդ ժամանակ խոտն էլ էր ծալվում, սովորականի նման, բայց Տեքը չեր ուզում ծալվել։ Քամին ավելի ուժեղացավ, բայց Տեքը նորից չէր ուզում ծալվել, ուժասպառ էր դարձել։

Նա ամեն ինչ արեց, որպեսզի ամուր կանգնի, բայց, ի վերջո, նա ընկավ: Դա հպարտ ծառի վերջն էր։

Երբ եղանակը հանդարտվեց, խոտը նայեց շրջապատին ու տեսավ, որ Տեքը ընկել էր։

Եզրակացություն – Հպարտությունը ընկնելուց առաջ է։

Ոսկե մետաղադրամները և ագահ մարդը

Թարգմանված է անգլերենից։ Աղբյուրը՝ այստեղ։

Սամը ագահ ու եսասեր մարդ էր։ Նա միշտ ուզեցել է ունենալ շատ փող և չի վարանել մյուսներին փողի համար խաբել։ Նա նաև շատ ժլատ էր։ Սամը իր ծառաներին շատ քիչ էր վճարում։

Սակայն նա մի օր մի դաս ստացավ, որը իր ամբողջ կյանքը փոխեց։

Մի փոքր տոպրակ, որը Սամին էր պատկանում, կորել էր։ Տոպրակի մեջ կար հիսուն ոսկի մետաղադրամ։ Սամը ամեն տեղ փնտրեց այդ տոպրակը, սակայն չգտավ։ Իր ընկերներն ու հարևաններն էլ փնտրեցին, էլի ապարդյուն։

Մի քանի օր հետո իր ծառաներից մեկի տաս տարեկան դուստրը մի տոպրակ գտավ։ Այն տվեց իր հայրիկին։ Հայրը ճանաչեց Սամի տապրակը և միանգամից տարավ նրա մոտ։

Երբ որ նա վերադարձրեց տոպրակը, հարցրեց, թե արդյո՞ք մեջը դեռ մետաղադրամները կան։ Սամը տեսավ, որ դեռ կան, բայց որոշեց խաբել նրան։ Նա գոռաց իր ծառայի վրա․

– Տոպրակի մեջ կար յոթանասունհինգ հատ մետաղադրամ, բայց հիմա կա հիսունը։ Ու՞ր են մյուսները։ Դու գողացել ես։

Ծառան զարմացավ և սկսեց համոզել, որ ինքը անմեղ է։ Լինելով ագահ ու եսասեր, Սամը չընդունեց պատմությունը և տարավ դատարան։

Դատավորը երկու կողմերին լսեց։ Նա հարցրեց ծառային և իր դստերը, թե քանի՞ հատ մետաղադրամ կար տոպրակի մեջ։ Նրանք նրան համոզեցին, որ կար հիսուն հատ։

Սամը ասաց․

– Այո, կար յոթանասունհինգ հատ մետաղադրամ, բայց հիմա՝ հիսուն։ Պարզ է, որ նրանք քսանհինգը գողացել են։

Դատավորը հացրեց․

– Վստա՞հ ես, որ յոթանասունհինգ հատ կար։

Սամը գլխի շարժումով հաստատեց։

Եվ դատավորը իր որոշումը ասաց․

– Քանի որ Սամի տոպրակում կար յոթանասունհինգ հատ մետաղադրոմ, իսկ այդ աղջկա գտածում՝ հիսուն հատ, հետևաբար այս տոպրակը Սամինը չէ։ Այն ուրիշինն է։ Եթե մեկը տոպրակ գտնի, որի մեջ լինի յոթանասունհինգ մետաղադրամ, ես կհայտարարեմ, որ այն Սամինն է։ Իսկ քանի որ ոչ մի բողոքող չկա հիսուն մետաղադրամով լցված տոպրակի համար, այն կնվիրեմ այս աղջկան և իր հայրիկին նրանց ազնվության համար։

Պարանը

Աղբյուրը՝ այստեղ։ Թարգմանված է անգլերենից։

Շատ մութ գիշեր էր սարերում, և սար բարձրացող մարդը չէր կարողանում ոչ մի բան տեսնել։ Լուսինը և աստղերը ծածկված էին ամպերով։

Երբ մի քանի մետր էր մնացել, որ նա հասնի սարի գագաթին, մարդու ոտքը սահեց։ Սկսեց շատ արագ ընկնել՝ տեսնելով միայն սև կետեր։

Նա շարունակ ու շարունակ ընկնում էր և այդ վախեցած պահերին իր կյանքը տեսավ աչքերի դիմաց։ Մարդը մտածում էր, որ շատ շուտ մահանալու է, երբ իր գոտկատեղին կապված պարանը շատ ուժեղ նրան քաշեց։ Պարանը նրան օդում պահում էր։ Մարդը բղավեց․

– Օգնի՜ր ինձ, Աստվա՛ծ։

Հանկարծ երկնքից մի բարձր ձայն հարցրեց․

– Ի՞նչ ես ուզում, որ անեմ։

– Փրկի՛ր ինձ, Աստվա՛ծ։

– Դու հավատու՞մ ես, որ կարող եմ քեզ փրկել։

– Իհարկե, հավատում եմ։

– Ապա գոտկատեղիդ կապված պարանը կտրիր։

Լռության պահ էր։ Մարդը որոշեց պարանը իր ամբողջ ուժով բռնել։

Մյուս օրը փրկարարները նրան գտան ցրտից մահացած, օդում կախած։ Նա ընդհամենը մի մետր էր գետնից բարձր։

Նավը

Փոթորկի ժամանակ մի նավ սուզվեց, և միայն երկու տղամարդ կարողացան լողալ դեպի մի փոքր, անապատի նման կղզի:

Չիմանալով թե ինչ անեն՝ նրանք որոշեցին աղոթել Աստուն՝ օգնության համար: Սակայն, որպեսզի որոշեն, թե ում աղոթքն է ավելի հաջող, նրանք կիսեցին կղզին երկու մասի և սահման գծեցին:

Առաջինը աղոթեցին ուտելիքի համար: Մյուս առավոտ առաջին մարդը տեսավ մի պտղատու ծառ, որի մրգերը կարողացավ քաղել և ուտել: Երկրորդ մարդու տարածքը մնաց դատարկ:

Մի շաբաթ հետո առաջին մարդը միայնակ էր զգում և աղոթեց կնոջ համար: Շուտով մի այլ նավ սուզվեց և մի կին լողաց դեպի իր կողմը:

Եվ այդպես առաջին մարդը աղոթեց տան, շորերի, ավելի շատ ուտելիքի համար, և ամբողջը նա ստացավ: Իսկ երկրորդ մարդու տարածքը դեռ մնաց դատարկ:

Վերջապես առաջին մարդը աղոթեց նավի համար, որպեսզի նա ու իր կինը գնան տուն: Մյուս առավոտը նա գտավ ափի մոտ կանգնած մի նավ: Նա ու իր կինը նստեցին նավը, առանց երկրորդ մարդու: Առաջին մարդը նրան համարում էր ոչ կարևոր, որովհետև նրա աղոթքներին Աստվածը չէր պատասխանում:

Երբ սկսեցին գնալ, մի բարձր ձայն լսվեց երկնքից.

– Ինչու՞ ես քո ընկերոջը թողնում կղզու վրա:

– Իմ օրհնանքները միայն իմն են, որովհետև ես եմ աղոթել դրանց համար, – պատասխանեց առաջին մարդը, – նրա աղոթքներն անտեսվեցին, հետևաբար նա արժանի չէ:

– Դու սխալ ես, – ասաց բարձր ձայնը, – Նա միայն աղոթեց մի բանի համար, որին ես պատասխանեցի: Եթե նա չաղոթեր, դու չէիր ստանա ոչ մի օրհնանք:

– Ասա ինձ, – առաջին մարդը հարցրեց, – Նա ի՞նչի համար աղոթեց, որ հիմա նրան պարտք եմ:

– Նա աղոթեց, որ քո աղոթքներին պատասխանեմ:

Աղբյուրը՝ այստեղ:

Մատիտի առակը

Մատիտ պատրաստողը մատիտը տուփի մեջ դնելուց առաջ ասաց.

– Կա հինգ բան, որ պետք է իմանաս՝ քեզ աշխարհ ուղարկելուց առաջ: Դրանք միշտ հիշիր և կլինես աշխարհի ամենալավ մատիտը:

Առաջինը՝ դու կարող ես հրաշքներ գործել, բայց միայն ուրիշի ձեռքում լինելով:

Երկրորդը՝ երբեմն քեզ ցավոտ կսրեն, բայց դա քեզ պետք է լավ մատիտ լինելու համար:

Երրորդը՝ դու կկարողանաս սխալներդ ուղղել կամ ջնջել:

Չորրորդը՝ քո ամենակարևոր մասը քո միջինն է:

Հինգերորդը՝ ամեն մակերևույթի վրա դու հետք կթողնես: Ցանկացած պայմանում դու պետք է շարունակես գրել:

Մատիտը հասկացավ և խոստացավ, որ կհիշի: Նա մտավ տուփը՝ նպատակը սրտում:

Թարգմանությունը՝ Մարկ Միկաիլի

Աղբյուրը՝ այստեղ:

Առյուծն ու մուկը

Մի օր ջունգլիի թագավոր առյուծը քնած էր: Իր շուրջը մի մուկ էր վազվզում՝ ինչ-ոչ բան փնտրելով: Շուտով սա արթնացրեց առյուծին:

Նա իր հսկա թաթով բռնեց մկանը և մեծ բերանը բացեց, որ նրան կուլ տա: Մուկն ասաց.

– Ների՛ր ինձ, թագավոր, և ես երբեք չեմ մոռանա քո բարությունը: Ով գտի, կարող է մի էլ օր ես Ձեզ օգնեմ:

Առյուծը շատ զարմացավ այն մտքից, որ մուկը կարող է իրեն փրկել:  Այդ պատճառով նա իր թաթը բարձրացրեց և մկանը բաց թողեց:

Որոշ ժամանակ հետո մի քանի որսորդ բռնեցին առյուծին և կապեցին ծառին: Նրանք գնացի վագոն գտնելու, որ առյուծին տանեն գազանանոց:

Այդ ժամանակ կողքով մուկն էր անցնում: Տեսնելով ջունգլիի թագավորին՝ նա վազեց մոտը և սկսեց պարանները ծամել: Շուտով դրանք կտրվեցին և առյուծը ազատվեց:

– Ես ճիշտ չէի՞, – ասաց մուկը՝ շատ ուրախացած, որ առյուծին օգնել է:

Մի փոքր բարությունդ քեզ կվերադառնա:

Թարգմանված է անգլերենից:
Թարգմանությունը՝ Մարկ Միկաիլի
Աղբյուրը՝ այստեղ:

Քեզ փոխիր, ոչ թե աշխարհը

Թարգմանված է անգլերենից: Աղբյուրը՝ այստեղ:

Երկար տարիներ առաջ մարդիկ երջանիկ էին ապրում: Մարդիկ շատ երջանիկ էին, որովհետև ունեին շատ փող և ոչ մի գանգատ:

Մի անգամ թագավորը որոշեց շրջել իր երկրով, տեսնել պատմական վայրերը և շփվել մարդկանց հետ: Մարդիկ շատ ուրախ էին հանդիպել թագավորի հետ: Նրանք հպարտ էին, որ իրենց թագավորը բարի էր:

Մի քանի շաբաթ հետո թագավորը վերադարձավ իր պալատ: Նա շատ ուրախ էր, որովհետև տեսել էր, որ մարդիկ շատ երջանիկ են: Սակայն նա ուներ մի խնդիր.

Թագավորի ոտքերը շատ էին ցավում: Նա բողոքեց իր նախարարներին, որ փողոցները շատ անհարթ են և քարոտ: Նա անհանգստանում էր, որ մյուս մարդկանց ոտքերն էլ կցավեն:

Թագավորը հրամայեց, որ բոլոր փողոցները ծածկեն կաշվով, որպեսզի դրանք լինեն փափուկ և հարմար:

Նախարարները շատ զարմացան: Նրանք ասացին, որ հազարավոր կովեր են պետք այդքան կաշի ստանալու համար: Նաև ասացին, որ շատ թանկ կլինի:

Վերջապես մի խելացի մարդ մոտեցավ թագավորին և ասաց.

– Փողոցները կաշվով ծածկելու փոխարեն ինչու՞ չեք կտրում կաշին ձեր ոտքի չափով և հագնում այն:

Թագավորը զարմացավ և ծափահարեց մարդուն: Նա հրամայեց բոլորի համար կոշիկներ կարել:

Աշխարհըփոխելուփոխարենձեզփոխեք: