Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով

Մարկով

Յուրաքանչյուր այրված գիրք լուսավորում է աշխարհը:

Էմերսով

Սկզբից կարդացեք ամենալավ գրքերը, այլապես կարող է պատահել , որ դուք չկարդաք այն ընդանրապես:

Թորո

Եթե ընթերցանությունը վսեմացնում է ձեր  ոգին,եթե այն ներշնչել է ձեզ ազնիվ ու խիզախ  զգացմունքներ,նշանակում է գիրքը լավն է ու ստեղծված է վարպետի ձեռքով:

Լաբրյուեր

Գիրքը մարդակային  հոգու ամենամաքուր  էությունն է:

Կարլեյլ

Ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ  ֆիզիկական վարժությունը` մարմնի:

Ադիսոն

Գիրքը կենսունակ է միայն այն դեպքում, եթե նրա ոգին ուղղված է  ապագային:

Բալզակ

Գիրքը երբեք գլուխգործոց չի լինում,նա դառնում է այդպիսին:

Գոնկուրներ

Գրադարանը այն է,երբ կան չափազանց շատ հատորներ ու չափազանց քիչ գրքեր:

Դեկուրսել

Գիրքը հավերժության գիրկն անցած  մտածողներին նվիրված հուշարձան է:

Դևենանտ

Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ արդեն կարդացած գիրքը` նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը:                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Վոլտեր

Գրքերի շրջապատը նման է մարդկանց շրջապատին, կարելի է ընկենել և լավ, և վատ շրջապատ:                                                                                          Հելվեցիուս

Ասացվածքների գրքերը ոչ միայն չեն ճնշում ուղեղի ինքնուրույն աշխատանքը, այլև ընդհակառակը` խթանում են այն:                                                   Լև Տոլստոյ

Գիրքը լավն է, եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն, ինչ պետք է, և անյպես, ինչպես պետք է:                                                                                Արիստոտել

Անվիճելի է, որ ցանկացած լավ գրքի նշան է այն, որ մարդու տարիքի մեծացմանը զուգահեռ այն ավելի է դուր գալիս:                                                                  Գեորգ Լիխտենբերգ

Ոչնչի մասին չի մտածում միայն նա, ով ոչինչ չի կարդում:         Դենի Դիդրո

Գրքերը մտքերի նավեր են` ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող:                                  Ֆրենսիս Բեկոն

Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը:

Ժան Պոլ Սարտր

Մեծագույն գանձը` լավ գրադարանն է:                                       Վիսարիոն Բելինսկի

Թարգմանությունը՝ Սոնա |ahbazjani

Ամեն ինչ քո ձեռքերում է

Երկար տարիներ առաջ հինավուրց քաղաքում ապրում էր մի ուսանող, որը ուներ մեծ ուսանողական շրջապատ: Ամենահամոզիչը նրանցից մի անգամ մտածեց. «Արդյոք կա՞ մի հարց, որ մեր Վարպետը չկարողանա պատասխանել»: Նա գնաց դեպի ծաղկող մարգագետին, բռնեց ամենագեղեցիկ թիթեռը եւ պահեց այն իր ափի մեջ:Թիթեռնիկը իր թաթիկներով բռնվել էր տղայի ձեռքերից,և ուսանողի ձեռքերը խուտուտ էին գալիս։Նա ժպտալով մոտեցավ վարպետին և հարցրեց․

-Ասա ինձ, թէ ի՞նչ թիթեռ է իմ ձեռքերում՝ կենդանի՞ թե՞ մեռած:
Նա թեքահարթակի վրա դրեց իր փակ ափերը եւ պատրաստ էր ցանկացած պահի սեղմել իր ձեռքերը, որպեսզի նա ճիշտ լիներ:
Վարպետը պատասխանեց.
-Ամեն ինչ ձեր ձեռքերում է:

Թարգմանությունը՝ Սոնա Շահբազյանի

Նկարը՝ mediamag էջից

Եղանակները

Կարմիր են թխկենու տերևները,

Նարնջագույն են անտառի սնկերը,

Դեղին է արևըոր քողարկվել է,

Շագանակագույն՝ ինչպես ծառի բույնը,

Գեղեցիկ են աշնան գույները

Թարգմանությունը՝ Մանե Նուրջանյանի

Աղբյուրը՝ այստեղ

Ագահ տղան

Թոմը և Սամը զույգեր էին: Նրանք այնքան էին իրարնման, որ նույնիսկ  մայրը չէր տարբերում իրարից:

Սակայն նրանք շատ տարբեր էին հոգեպես: Սամըընկեր չուներ, իսկ Թոմը՝ շատ ընկերներ ուներ:Սամը քաղցր ուտելիք էր սիրում, իսկ Թոմը՝ կծու:Սամը բարի էր, Թոմը՝ ագահ:

Երբ զույգերը մեծացան, նրանց հայրը ցանկացավ իրփողը հավասարաչափ բաժանել եղբայրներին:Սակայն Թոմը և Սամը ասում էին, որ նա ով ավելիխելացի է,  պետք է ստանա ավելի շատ փող:

Հայրը որոշեց մրցույթ կազմակերպել: Նա ասաց, որզույգերը պետք է միաժամանակ սկսեն քայլելինչքան որ կարող են և մայրամուտին հետվերադառնան տուն: Նաև ասաց, որ չի կարելի ժամըիմանալ:

Սամը և Թոմը սկսեցին քայլել: Արևոտ օր էր: Սամըդանդաղ, հանգիստ էր քայլում, իսկ Թոմըմիանգամից սկսեց վազել: Նա շատ էր ուզում ավելիշատ փող ստանալ:

Սամը գիտեր, որ ինչքան ժամանակ տևեր տանիցհեռանալը, այդքան էլ պետք կլիներ վերադառնալուհամար: Այդ պատճառով նա որոշեց կեսօրին հետդառնալ: Թոմը երկու անգամ ավելի շատ քայլեց,քան Սամը, բայց, որ սկսեց հետ դառնալ, արևըարդեն մայր էր մտել:

Նա պարտվել էր իր ագահության պատճառով:

Թարգմանությունը՝ Մարկ Միկաիլ

Աղբյուրը

Մրջյունն ու աղավնին

antanddoveՄի շոգ օր  մրջյունը ջուր էր փնտրում: Որոշ ժամանակ քայլելուց հետո նա գտավ մի վտակ: Որպեսզի գնար վտակի մոտ, նա պետք է բարձրանար խոտի վրա: Բայց նա սահեց և ընկավ ջրի մեջ:

Մրջյունը կխեղդվեր, եթե մի աղավնի նրան ծառից չտեսներ: Աղավնին տեսնելով, որ մրջյունը վտանգի մեջ է՝ արագ ծառից մի տերև պոկեց և մտցրեց ջուրը՝ մրջյունի կողքը: Մրջյունը թռավ տերևի վրա, և աղավնին այն մոտեցրեց ցամաքին: Մրջյունը ապահով էր:

Հենց այդ պահին մի որսորդ պատրաստվում էր աղավնու վրա ցանց գցել՝ հույս ունենալով, որ կբռնի նրան:

Գուշակելով, թե ինչ է անելու որսորդը՝ մրջյունը նրա ոտքը կծեց: Որսորդը զարմանքից ցանցը ցած գցեց և աղավնին փախավ:

Եթե դու մի լավ բան անես, քեզ լավ բան կպատահի, բարությունը վերադառնում է:

 

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Թարգմանությունը՝ Մարկ Միկաիլի